Իսկ Դուք փորձե՞լ եք նվիրել հեքիաթ

«Բարի մամա» կազմակերպությունը նախաձեռնել է մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաների Ամանորը ընտանեկան տոն դարձնել և առաջարկում է բոլորին միանալ այս նախագծին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Ի՞նչ է իրենից ներկայացնում մեր Ամանորյա բարեգործական նախագիծը:

ԵՐԱԶԱՆՔ ու ՀՐԱՇՔ!!!

Մենք ստեղծելու ենք Սանտայի ԿԱԽԱՐԴԱԿԱՆ տուն, ուր ԱՄԵՆ ՕՐ այցելելու են մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաներ՝ ուրախանան, ստեղծագործեն, ստանան նվերներ, լսեն հեքիաթներ, մասնակցեն թերապիաների, հոգեբանական խաղեր խաղան, իսկ ամենակարևորը, ԻՐԵՆՑ ՄԻԱՅՆԱԿ ՉԶԳԱՆ ԱՅԴ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏՈՆԵՐԻՆ: Այցելելու են ոչ թե մեկ անգամ, այլ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆԳԱՄՆԵՐ, քանի որ նախագծի տևողությունը դեկտեմբերի 1-ից մինչ հունվարի 13-ն է: Տունը բաց է լինելու նաև այլ այցելուների համար, ինչը թույլ կտա երեխաներին շփվել: Հավատացեք, երբ ամբողջ օրը նույն սենյակում ես, նոր ընկերներ ձեռք բերելը երջանկություն է:

Պլանավորվում է Ամանորյա հեքիաթը ստեղծել 200-ից ավել մանկատան երեխաների համար: Առավել ուշադրության կարժանանան այն երեխաները, որոնք ամբողջ տարի դուրս չեն գալիս իրենց 4 պատերից: Օրերը հավասարաչափ կբաժանվեն ըստ երեխաների քանակի:

Նախագծի աշխատողները կլինեն մանկատնից դուրս եկած սաներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք: Այդպես մեր գումարը առավել նպատակային կծառայի:

Յուրաքանչյուր երեխայի ծախսը այս նախագծի համար կկազմի 26250 դրամ (55 USD): Գումարը ներառում է հյուրասիրությունը, տրանսպորտի ծախսերը, նվերը, ադմինիտրատիվ այլ ծախսերը:

Անցյալ տարի մենք արդեն իրագործել ենք այս ծրագիրը բարերարների և բարի գործընկերների օգնությամբ, սակայն քանակով ավելի քիչ երեխաների համար: Այս տարի, հուսով ենք, մեզ կմիանան նորանոր բարերարներ: Եւ երջանկություն նվիրելը էլ ավելի հեշտ կլինի:

Եկեք տարին ավարտենք ԲԱՐԻ գործով:

Հաշվեհամար` 1510012404400100 (Araratbank)
Ստացող` Ադուլյան Մարինե
Նպատակի դաշտում, խնդրում եմ, նշել «Սանտայի տուն»
Arca: 4375130100012784
Idram — 770123970 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Paypal [email protected]

Ինչպե՞ս օգնել այլ կերպ.
Միանալ մեզ ֆիզիկապես, որ հենց երեխաների հետ կարողանանք նախապատրաստել «Սանտայի տունը»: Իսկ Սանտան արդեն եղնիկների հետ կգա դեկտեմբերի 1-ին:
Օգնել կարել, ներկել, կտրատել, զարդարել: Չէ՞ որ Ամանորը պետք է դիմավորել ընտանիքի հետ: Այս երեխաների համար ԸՆՏԱՆԻՔԸ մենք ենք!!!

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *