Փոփոխությունների թատրոնն առաջարկում է ինտերակտիվ ներկայացում հենց Ձեր դպրոցում

Այսօրվա դպրոցականները մեր ներկա ու ապագա քաղաքացիներն են։ Շատ շուտով նրանք նույնպես իրավունք կստանան մասնակցել իրենց երկրի կառավարմանը ընտրությունների միջոցով։ Դառնալով այս ծովային ներկայացման անմիջական մասնակիցները՝ երեխաները ոչ միայն լիաթոք կզվարճանան, այլեւ կարեւոր ու գործնական գիտելիքներ կստանան քաղաքացիական կրթության վերաբերյալ։

Լրացրե՛ք սույն հայտաձեւը եւ ստացեք հնարավորություն անվճար հյուրընկալելու այս ժամանցային, ուսուցողական ներկայացումը հենց Ձեր դպրոցում։ Թեեւ ծրագիրն այս փուլում նախատեսված է միայն ՀՀ մարզային հիմնական դպրոցների համար, մենք ջանում ենք ծրագրում ներառել նաեւ երեւանյան դպրոցներ։ Հետաքրքրության դեպքում, մենք կոչ ենք անում այնուամենայնիվ լրացրել հայտաձեւը։ Մենք անպայման նկատի կունենանք Ձեր ցանկությունը հետագա համագործակցության համար։

Ներկայացումը նախատեսված է 9-12 տարեկան դպրոցականների համար։
Ցուցադրությունների ժամանակահատվածը՝ սեպտեմբեր–դեկտեմբեր 2017։

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:

Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական կրթության բարելավում ինտերակտիվ թատրոնի միջոցով» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի» ֆինանսավորմամբ։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոն» մշակութային ՀԿ-ն։

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *