Վորլդ Վիժնի նոր` «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը` Դալմա Գարդեն Մոլում

Վորլդ Վիժն Հայաստան-ը հանդես է եկել հերթական ամանորյա նվիրատվական ակցիայով, որը կօգնի հոգալ Հայաստանում աղքատության և կարիքի մեջ ապրող երեխաների կենսական կարիքները, ինչպես նաև պարգևել նրանց անակնկալ ամանորյա նվերներ և տոնական տրամադրություն:

Դեկտեմբերի 13-ից Դալմա Գարդեն Մոլի հետ համատեղ Վորլդ Վիժնը մեկնարկել է «Հավաքենք ջերմության փազլը» նախաձեռնությունը: Մոլում տեղադրվել է հսկայական փազլ, որը կհավաքեն մոլի այցելուները՝ գնելով փազլի մասնիկները և տեղադրելով դրանցից յուրաքանչյուրն իրենց տեղում:

Ակցիայի միջոցով հանգանակված դրամական միջոցները թույլ կտան տաք հագուստով ապահովել ավելի քան 70 երեխայի Հայաստանի թե՛ քաղաքային, և թե՛ սահմանամերձ գյուղական համայնքներում:

Տոնական գնումներին զուգահեռ Վորլդ Վիժնը հրավիրում է նաև մասնակցել այս ակցիային և տաք հագուստի հետ մեկտեղ ջերմ ու բարի մաղթանքներ ուղարկել կարիքի մեջ ապրող մանուկներին:

Նվիրատվությունները հնարավոր է կատարել նաև www.donate.am կայքի միջոցով:

Շտապեք, ակցիան կգործի մինչև դեկտեմբերի 26-ը:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *