Սևանում կգործեն Կիոկուշին կարատեի անվճար խմբեր

Այսօր՝ օգոստոսի 1 ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը և ֆեդերացիայի ներկայացուցիչ Վիրաբ Մարտիրոսյանը հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գեղարքունիքի մարզում Կիոկուշին կարատեի զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր:

Սևան քաղաքում արդեն գործում է Կիոկուշին կարատեի երկու խումբ: Առաջիկա սեպտեմբերի 1-ից նախատեսվում է բացել ևս երեք անվճար խումբ, որոնք կգործեն Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի, Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի քաղաքապետարանի հովանու ներքո:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նաև պայմանավորվածություններ Գեղարքունիքի մարզի այլ համայնքներում ևս Կիոկուշին կարատեի խմբեր հիմնադրելու, ինչպես նաև տարաբնույթ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *