«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART-ն ացնկացրեց է իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը (տեսանյութ և ֆոտոշարք)

«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնն ացնկացնում է իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը:
«Մեգերյան կարպետ»-ի ցուցադրությունների սրահում կողք կողքի դասավորված են DECART-ի սաների` դեկորատիվ արվեստի ավելի  քան 12 ճյուղերը ներկայացնող աշխատանքները:

Տոնական միջոցառման շրջանակներում ներկա հյուրերին առաջինը ողջունում է DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սուսաննա Բուդաղյանը, այնուհետև փոքրիկները սեփական ձեռքերով պատրաստած ազգային տիկնիկների հետ միասին ցած են իջնում բեմից` իրենց տեղը զբաղեցնելով հյուրերի շարքերում:
«Սա մշակութային մեծ օր է, որտեղ բոլոր երեխաները, մեր մշակութային արվեստի կենտրոնները ներկայացնում են իրենց արվեստը: Խնդիրը նրանումն է, որ այսօր մենք պետք է հնարավորինս պահպանենք մեր ազգային պատկանելիությունը, ոճը, կյանքը, շունչը` երեխաներին տալով այդ ամենը»,- նշեց Ս. Բուդաղյանը` հավելելով, որ DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնը փորձում է իր սաներին զարգացնել արվեստի տարբեր ուղղություններով:
DECART Մանկապատանեկան մշակութային կենտրոնի միջոցառման մասնակիցներն էին նաև Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի կենտրոնի սաներն՝ իրենց ժող գործիքներով, Տերյան մշակութային կենտրոնն՝ իր հայկակն տարազների հավքածուի ցուցդրությամբ, և Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմի մոդելավորման բաժնի ուսանողներն՝ իրենց նոր հավաքածուներով։
2009 թվականին հիմնադրված մանկապատանեկան մշակութային կենտրոնն այսօր ունի ևս չորս մասնաճյուղեր ինչպես Երևանում և Այնթապում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության Բալաշիխա քաղաքում:
Գործունեության ութ տարիների ընթացքում DECART-ի սաները մասնակցել են բազմաթիվ միջազգային ու բարեգործական ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների և վարպետաց դասերի:
DECART-ի հիմնադրի խոսքերով` իրենց կենտրոնները փոքրիկ են տարածքով, սակայն աշխատանքը եռում է. «Այս ամենը, ինչը որ դուք տեսնում եք, մեր փոքրիկների ձեռքի աշխատանքն է, դրանց նայելիս` դժվար է հավատալ, որ փոքրիկ երեխաները կարողանում են այդպիսի ընկալումներ ունենալ և արտահայտել»:
Նպատակ ունենալով հայ փոքրիկների մեջ հայտնաբերել թաքնված տաղանդը, ինչպես նաև գեղեցիկի հանդեպ ունեցած սերը` DECART մանկապատանեկան մշակութային կենտրոն ընդունելությունը կատարվում է 4 տարեկանից: Այստեղ գործում են հատուկ բաժիններ նախատեսված 4-8, 9-13 և 13-18 տարեկան տղաների և աղջիկների համար:
Վերջիններիս բացառիկ հնարավորություն է ընձեռվում միաժամանակ ուսումնասիրել արվեստի 12 ճյուղեր` գեղանկարչություն, գրաֆիկա, խճանկար, բատիկա, վիտրաժ, պապե մաշե, կավագործություն, մանրանկարչություն, կվիլինգ, գրատաժ, չիգանկա և տիկնիկների արվեստ:
«Կենտրոնը երեք ուղղություն ունի` նախակրթական, կրթական և ակադմիական. մենք երեխաների ընդունելությունը կատարում ենք փոքր տարիքից, որպեսզի նրանց տանք հնարավորինը հետագայում ավելի բարձր ուսումնական հաստատություններ ընդունվել կարողանալու համար»,- շեշտեց Ս. Բուդաղյանը:
Ակադեմիական  նկարչության  խմբում պատանիներն ուսումնասիրում են գունանկար, գծանկար կոմպոզիցիա, գծագրություն, ինչը հեշտացնում է նրանց մասնագիատական կողմնորոշում ձեռք բերելու և ԲՈՒՀ ընդունվելու գործընթացը:
Սեպտեմբերին նախատեսվում է ևս մեկ մասնաճյուղ բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

 

Միջոցառման լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *