Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիան ուսումնամարզական հավաք է անցկացնում

Հուլիսի 21-27-ը Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան՝ նախագահությամբ Անդրանիկ Հակոբյանի, ամենամյա ամառային ուսումնամարզական հավաքն է անց կացնում Ծաղկաձորում:

Հայաստանից, Արցախից, ինչպես նաև Ռուսաստանից ժամանած ընդհանուր թվով շուրջ 180 աշակերտ են մասնակցում այս իրադարձությանը: Սաները նախապատրաստվում են Հայաստանի առաջնությանը, ինչպես նաև արտասահմանում կայանալիք միջազգային մրցաշարերին:

Փորձառու մարզիչները մարզիկներին սովորեցնում են նոր տեխնիկական հնարքներ և տարատեսակ այլ հմտություններ:

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *