Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան պետական ճանաչում ստացավ

Տևական աշխատանքից հետո այսօր հրապարակվեց, որ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, պաշտոնապես ճանաչվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ որպես ինքնուրույն կոնտակտային ոճի մարզաձև:

 

 

 

 

 

 

 

Սպորտի և երիտասարդության նախարարությունը, հաշվի առնելով պատկառելի արդյունքերն ու տարված աշխատանքները, որոշում է կայացրել իր ենթակայության տակ վերցնել այս մարզաձևը: Ի դեպ, Կիոկուշին կարատեն առաջին արևելյան մարզաձևն է, որն ընդգրկվում է պետական աջակցություն ստացող մարզաձևերի շարքերում: «Շնորհավորում եմ և հույս ունեմ, որ դուք կարդարացնեք սպասելիքները: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան իր աշխատանքով պետք է ապացուցի, որ արժանի է մեր աջակցությանը»,- հայտարարեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի թե՛ սպորտի նախարարության, և թե՛ մարզասերների սպասելիքներն արդարացվելու համար: Ի դեպ, արդեն 2018 թվականի ապրիլին Երևանում կանցկացվի Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, իսկ հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *