Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկ Հովհաննես Սարգսյանը լավագույններից մեկն է աշխարհում

Հոկտեմբերի 8-ին Թայլանդում անցկացվեց 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Հովհաննես Սարգսյանը, հանդես գալով 5 մենամարտերում, գրավեց 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ բացարձակ հաղթանակ տանելով անգամ ճապոնացի մարզիկի նկատմամբ:

Առաջնությանը մասնակցելու համար հրավիրող երկիրը հատուկ ընտրություն էր կատարել բացառապես բարձր վարկանիշ ունեցող ֆեդերացիաների լավագույն մարզիկների միջև: Մինչ մրցաշարի մեկնարկը ճապոնացի վարպետներն անցկացրեցին դասընթաց-պարապմունքներ, որին մասնակցեց Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը:

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *