Կիոկուշին կարատեի Երևանի աննախադեպ առաջնություն շուրջ 1000 մարզիկով

Մայիսի 1-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում կմեկնարկի Կիոկուշին կարատեի «Երևանի առաջնությունը», որի բացումը կլինի ժամը 15:00-ին: Սա նախադեպը չունեցող մի իրադարձություն է, որին առաջին անգամ Հայաստանում կմասնակցեն Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկներ:

Նշենք նաև, որ ապրիլի 30-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հավաքականը կմասնակցի Թիֆլիսում կայանալիք Կովկասի առաջնությանը, որին կներկայանան նաև Ադրբեջանի և Վրաստանի հավաքական թիմերը: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան պատրաստել է դիտարժան մենամարտեր և ցուցադրական ելույթներ և հրավիրում է բոլորին ներկա գտնվելու մայիսի 1-ին «ՄԻԿԱ» մարզադահլիճում կայանալիք «Երևանի առաջնություն» աննախադեպ միջոցառմանը:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *