ԾՆՈՂԻ ԽՈՍՔԸ ՈՒԺ Է.  այն կարող է ե’ւ կոտրել, ե’ւ թեւեր տալ

Մի անգամ փոքրիկ Թոմաս Էդիսոնը տուն է վերադառնում դպրոցից և մորը փոխանցում ուսուցչի նամակը:

Մայրն արցունքն աչքերին բարձրաձայն կարդում է.

«Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կկարողանան նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:

Մոր մահից տարիներ անց, երբ Թոմասն արդեն հայտնի էր որպես հանճարեղ գիտնական, օրերից մի օր նա դասավորելով ընտանեկան արխիվը՝ հանկարծ գտնում է այդ նամակը: Այնտեղ գրված էր բոլորովին այլ բան.

«Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ միասին: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան ուսում տաք տանը»:

Էդիսոնի արցունքները չէին դադարում ժամեր շարունակ:  Նա հասկացավ, որ իրեն հանճար է դարձրել իր հերոս մայրը:

Ամերիկացի գիտնական-գյուտարար Թոմաս Ալվա Էդիսոնն արտոնագրել է 1096 գյուտ, այդ թվում՝ առաջին էլեկտրական լամպը, ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։ Աշխարհում առաջին գործող հեռախոսափողը ստեղծել է նույնպես  Էդիսոնը: Հենց նա է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

10 տարեկանից նա արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ 1869 թ.-ին իր հայտնագործած հեռագրության համար նա ստանում է դրամական խոշոր պարգև եւ այդ գումարով սարքավորում հետազոտական լաբորատորիա՝ իր «գյուտերի ֆաբրիկան»։

Հետագայում արդեն Թոմաս Էդիսոնը կիսվում է հանճար լինելու իր բանաձեւով.

«Ամեն ինչ տրվում է նրան, ով հանգիստ չի նստում ու սպասում: Եթե կան հավակնություններ, ինչպես նաև ցանկություն` գիշեր ու ցերեկ աշխատելու համար, ապա ամեն ինչ, անգամ ամենահավակնոտ ծրագրերն իրագործելի են մարդու համար»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *