Ինչու՞ է երեխան քաշում ուրիշի մազերը եւ ի՞նչ անել՝ այդ վարքագիծը վերացնելու համար

Մազ քաշելը, հարվածելը, կծելը, ճմկթելը միջոցներ են, որոնցով երեխան դրսևորվում է և փորձում վերահսկել  շրջապատող միջավայրը: Այս վարքագծի պատճառները տարբեր են. ամենահավանական բացատրությունը հետևյալն է՝ երեխան ուզում է ուշադրություն գրավել՝ արձագանք ստանալու համար:

Այդահո նահանգի Պոկատելոյի համալսարանի կլինիկական հոգեբան, պրոֆոսոր  Մարկ Ռոբերտսը կարծում է, որ երեխան հիմնականում քաշում է մեկ ուրիշի մազերը, որպեսզի տհաճ երևույթը  դադարեցնի: Օրինակ՝ երբ վերցնում են իր խաղալիքը, վրա է հասնում և քաշում վերցնողի մազերը: Այսկերպ նա դադարեցնում է իր համար տհաճ երևույթը:

Այս վարքագծի դրսևորման մեկ այլ պատճառ կարող է լինել երեխայի՝ իրերը տարբերակելու ճանաչողական հմտությունը: Հնարավոր է նաեւ՝ նա քաշում է մազերը, որպեսզի վերահսկի տվյալ իրավիճակը:

Վերջապես, եթե Ձեր փոքրիկը քաշում է իր սեփական մազերը, հնարավոր է՝ նա կամ հիասթափված է, կամ ձանձրացած, կամ ունի նյարդային խնդիր: Այդ պարագայում խորհրդակցեք բժշկի հետ:

Ի՞նչ անել, եթե երեխան քաշում է մազերը.

Ցույց  տուր  փոքրիկին, որ մազ  քաշելու  տարբերակը  չի աշխատում: Ցույց տուր փոքրիկին, որ մազ քաշելով ոչնչի չի հասնի: Օրինակ՝ եթե երեխան քաշում է խաղընկերոջ մազերը՝ խաղալիքը խլելու համար, վերադարձրեք խաղալիքը ընկերոջը:

Կանխարգելիր վարքագիծը: «Մազ քաշոցի չենք խաղում, մազ քաշելը ցավեցնում է». այս նախադասությունները հաճախ կրկնեք, եթե փոքրիկը չի դադարեցնում մազ քաշելու սովորույթը: Որպես ծայրահեղ միջոց՝ կանգնեցրեք պատժի:

Զրուցիր փոքրիկի հետ: Երբ պատժի ժամը վերջացել է, խոսեք փոքրիկի հետ կատարվածի մասին: Խոսեք նաև այն դեպքում, երբ նրա խոսքն այնքան էլ զարգացած չէ:  Այս մեթոդով դուք  ցույց եք տալիս, որ խոսելով են լուծվում խնդիրները, ոչ թե մազ քաշելով: Միանգամից հրաշքներ մի՛ ակնկալեք: Փոքրիկները դժվարությամբ են սովորում:  Պարզապես պետք է լինել հետևողական և չհիասթափվել: Երբ Ձեր երեխան արդեն խոսում է, սովորեցրեք նրան լուծել խնդիրները խոսելու միջոցով: Օրինակ, հարցրեք՝ «մազեր քաշելու փոխարեն ի՞նչ կանես, եթե հաջորդ անգամ քույրդ խլի քեզնից խաղալիքը»: Օգնի՛ր երեխային վարժվել «ոչ» ասել  քրոջը և զգացմունքներն արտահայտել բառերով:

Մի՛ քաշիր նրա մազերը որպես պատասխան: Երբեք մի՛ քաշեք երեխայի մազերը, որպեսզի ցույց տաք, թե որքան է ցավում:  Նա քաշում է մազերը,  որովհետև ցանկանում է փոխել ինչ-որ բան: Օրինակ՝ քույրիկին թույլ չի տալիս խաղալ իր խաղալիքներով: Եթե Դուք քաշեք մազերը, նա էլ Ձերը կքաշի և կիմանա, թե դա միակ միջոցն է՝ փոխելու ինչ-որ մեկի վարքագիծը: Խոսեք, որ նա էլ արտահայտի իր կարիքները և ոչ թե վնասի ուրիշներին, անկախ նրանից,  թե որքան է հիասթափված:

Աղբյուրը`  impoqrik.am

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *