«Բարի հանդիպում» Թումոյի այգում

Մայիսի 1-ին «Բարի մամա» և «Հայ ծնողների ակումբ» կազմակերպությունները նախաձեռնել են «Բարի հանդիպում» անվամբ միջոցառումը, որտեղ երեխաները և նրանց ծնողները կարող են իրենց ազատ ժամանցը հետաքրքիր կազմակերպել Թումոյի այգում: Միջոցառումը բարեգործական է, օրվա ողջ հասույթը նվիրաբերվելու է «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը՝ «Բարի տնակ»-ի տարածքի ձեռքբերման նպատակով: Տեղում կատարվելու է նաև հանգանակություն:

Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև, որն, ի դեպ, վերջնական չէ, և ներկաներին սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

Ծրագիր

11:00-18:00 — Փազլների պատրաստում, փայլերով նկարների գունազարդում, գիպսե արձանիկների գունազարդում

11:00-18:00 — Մատնահարդարում մամաների համար

11:00 -16:00 — Բարեգործական լոտոյի կազմակերպում, խաղարկություն

11:30-13:30  — Երեխաների վարսահարդարում

12:00-15:00 — Լուսանկարում

14:00 — Ձմերուկի անկրկնելի շոուն

15:30-16:00 — Գանձերի որոնում

16:00 — Մուլտհերոսների ժամանում

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *