«Բարի ամառ». հերթական ակցիան «Բարի մամա»-ից

Մեր գործընկեր «Բարի մամա» կազմակերպությունը նախաձեռնել է հերթական բարի ակցիան, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

«Բարիներ ջան,

Դուք գիտեք, թե որքան կարևոր է մանկատան երեխաներին 4 պատից դուրս հանելը: Նաև հիշում եք, թե ինչ երջանկություն էր իրենց համար ամառային արձակուրդներին մի քանի օրով դուրս գնալը:

Մենք երբեք չենք մոռանա քառակուսի աչքերը, որ առաջին անգամ Սևան էին տեսնում! Կամ Աղվերանում անցկացրած մեր բարի ու ջերմ օրերը:

Համոզված ենք, որ ձեզանից շատերը կրկին կցանկանան մասնակցել! Ինչպես նաև կունենանք նաև նոր բարերարներ:
Այսպիսով, ինչ է պետք անել.

1. Մինչև մարտի 10-ը մեզանից վերցնել թափանցիկ տարա, որը գունազարդել են երեխաները:

2. Տեղադրել այն ձեր տանը, աշխատավայրում և հավաքել մեջը հնարավորինս շատ գումար:

3. Հունիսի 10-15-ը վերադարձնել այն մեզ:

4. Պարզապես փոխանցել գումար: Մեկ երեխայի ծախսը 5- 6 օրվա համար կկազմի 48.000 դրամ (կացություն, սնունդ, քաղցրավենիք, նվեր, շապիկ, տրանսպորտ):

Տարաները կարող եք վերցնել Ռոսիա մոլից (4-րդ հարկ, Բարի տնակ) կամ թողնել հեռախոսահամար, և մենք այն կառաքենք»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *