Աշտարակ քաղաքում գործում է Կիոկուշին կարատեի նորաբաց 3 խմբակ

Հոկտեմբերի 15-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան անցկացրեց սեմինար-պարապմունք վերջերս բացված Աշտարակ քաղաքի մարզադպրոցում` «Սևան» ՄՀԿ-ում:

Թեպետ Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը մարզիկ Հովհաննես Սարգսյանի հետ միասին վերջերս են հաղթանակած վերադարձել Թայլանդում կայացած Աշխարհի առաջնությունից,  Ֆեդերացիան կանգ չի առնում և չի բավարարում ունեցած հաջողություններով: Շարունակվում են աշխատանքները՝ ուղղված Արագածոտնի մարզի  Աշտարակ քաղաքում Կիոկուշին կարատեի նորաբաց 3 խմբակների զարգացմանը: Խմբակները գործում են Աշտարակ քաղաքի մարզադպրոցում` «Սևան» ՄՀԿ-ում և թիվ 1 դպրոցում:

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *