ԹՈՒՄՈ-ի թիմը Վաշինգտոնում ռոբոտաշինության մրցույթին բրոնզ է շահել

Վաշինգտոնում կայացած Երիտասարդների ռոբոտաշինության գլոբալ մրցույթին Հայաստանը ներկայացնող թիմը՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի։ Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրներից։ Մրցույթին մասնակցել են ԹՈՒՄՈ-ի 15-18 տարեկան սաներ: Առաջին տեղը գրավել է Եվրոպայի […]

«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART-ն ացնկացրեց է իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը (տեսանյութ և ֆոտոշարք)

«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնն ացնկացնում է իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը: «Մեգերյան կարպետ»-ի ցուցադրությունների սրահում կողք կողքի դասավորված են DECART-ի սաների` դեկորատիվ արվեստի ավելի  քան 12 ճյուղերը ներկայացնող աշխատանքները: Տոնական միջոցառման շրջանակներում ներկա հյուրերին առաջինը ողջունում է DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սուսաննա Բուդաղյանը, այնուհետև փոքրիկները սեփական ձեռքերով պատրաստած ազգային […]

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան պետական ճանաչում ստացավ

Տևական աշխատանքից հետո այսօր հրապարակվեց, որ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, պաշտոնապես ճանաչվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից՝ որպես ինքնուրույն կոնտակտային ոճի մարզաձև:               Սպորտի և երիտասարդության նախարարությունը, հաշվի առնելով պատկառելի արդյունքերն ու տարված աշխատանքները, որոշում է կայացրել իր ենթակայության տակ վերցնել այս մարզաձևը: Ի […]

13-ամյա հայ տաղանդաշատ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը երազում է նվաճել աշխարհը (տեսանյութ)

Քար լռություն, մտքում պտտվող նոտաներ և դաշնամուր. սրանք այն երեք կարևոր նախապայմաններն են, որոնք 13-ամյա Գրիգորի Բալասանյանին տեղափոխում են երևակայության աշխարհ և ստիպում ստեղծագործել: Հենց այդ աշխարհում չորս տարի առաջ ծնվեց նրա առաջին հեղինակային ստեղծագործությունը, որը ստացավ «Մեղեդի» անվանումը։ Փոքրիկ Գրիգորին այն նվիրվեց իր երկու պապիկների հիշատակին: Ստեղծագործելու համար պատանի երաժշտին շատ բան պետք չէ․ […]

«Ինդիգո»-ի կախարդական սենյակում փոքրիկները սովորում են կենտրոնացնել ուշադրությունը և ազատվել բարդույթներից (տեսանյութ)

Ժամանակակից կյանքում ուշադրությունը կենտրոնացնելու խնդիր ունեն ոչ միայն մեծահասակնրը, այլև երեխաները։ Վերջիններս շատ ավելի զգայուն են, բայց եւ հեշտորեն հաղթահարում են այդ դժվարությունը։ Նման դեպքերում մեծ դեր են ունենում երեխաների զարգացման կենտրոնները, որոնք հատուկ ծրագրերով աշխատում են փոքրիկների հետ։ Այդպիսի մի ծրագրի շրջանակներում «Ինդիգո» զարգացման կենտրոնում բացվել է սենսորային սենյակ, որտեղ հոգեբանը օգնում է երեխաներին […]

Խնամքի հաստատություններում գտնվող երեխաների ոչ ճշգրիտ թիվն անտեսանելի է դարձնում ամենախոցելի երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ

ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 1-ը հունիսի, 2017թ.: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների, աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն» են՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով: Տվյալները հրապարակել են այսօր «Child Abuse & Neglect » միջազգային ամսագրում: «Խնամքի հաստատություններում՝ մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում, բնակվող երեխաները, ովքեր […]

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» եւ ԿԳՆ-ի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն […]

«Փոքրիկ նկարիչներ» 6-րդ մրցույթի առաջին փուլի հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր (տեսանյութ)

Արդեն ավանդույթ է դարձել, երբ «Մանկիկ» ամսագրի կողմից պարբերաբար անցկացվող «Փոքրիկ նկարիչներ» մրցույթի հաղթողների պարգևատրումը վերածվում է իսկական տոնի: Հերթական անգամ Վահագն Դավթյանի անվան այգի են եկել փոքրիկ նկարիչներն իրենց ծնողների ու տատիկ-պապիկների ուղեկցությամբ: Ներկաների համար հետաքրքիր և ուրախ ժամանց ապահովելու նպատակով մրցանակաբաշխությանը մասնակցում էին նաև «Մանկիկ» ամսագրի հավատարիմ ընկերները` «Փոքրիկ Էյնշտեյն» գիտական շոու-ծրագրի հեղինակը […]

“Gayluk.am”-ի հետ յուրաքանչյուր փոքրիկի տոնն ավելի տպավորիչ և հիշարժան կդառնա (տեսանյութ)

Յուրաքանչյուր փոքրիկ իրեն ավելի երջանիկ է զգում, երբ ծննդյան տարեդարձը վերածվում է իսկական տոնի` մուլտհերոսներով, անակնկալներով և բազմապիսի խաղերով, որոնց մասնակից են դառնում նաև բոլոր հյուրերը:  Ծնողների համար ևս շատ հարմար է, երբ ընդամենը մեկ զանգով նրանք կարողանում են կազմակերպել իրենց երեխայի տոնական օրը: Արդեն երեք տարուց ավելի է, ինչ երեխաներին զվարճացնող հրաշալի շոու-ծրագրեր է […]

«Բարի մամա»-ն մեկնարկել է բարեգործական միջոցառումների շարք` ուղղված «Բարի տնակ»-ի կառուցմանը (տեսանյութ)

Մենք արդեն անդրադարձել էինք Երևանում գործող «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեությանը, որը հիմնականում ուղղված է հաշմանադամության պատճառով ծնողների կողմից հիվանդանոցում լքված փոքրիկների խնամքի և բարեկեցության ապահովմանը։ Դեռ այն ժամանակ «Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը տեղեկացրել էր, որ նպատակ ունեն մայրաքաղաքում կառուցել «Բարի տնակ», որտեղ հաշմանադամության պատճառով մանկատանը հայտնված երեխաները կստանան անհրաժեշտ թերապևտիկ բուժում, իսկ […]