ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2016

gid-uxecuyc_corԱվելի քան 50 հայաստանյան ընկերություններ հունիսի 4-6-ը Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO 2016-ի այցելուներին ծանոթացրեցին փոքրիկներին ուղղված բոլոր ապրանքների ու ծառայությունների հետ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էր միայն փոքրիկների համար նախատեսված հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ EXPO-ն այն բացառիկ ցուցահանդեսներից է, որի ընթացքում այցելուները պարզապես չեն ծանոթանում ապրանքների և ծառայությունների հետ, այլ ականատես են լինում հետաքրքիր և ուրախ միջոցառումների` հենց մանուկների մասնակցությամբ:
Ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին ուրախացնելու և զվարճացնելու համար համերգային ծրագրով հանդես եկավ «Գլորիա» պարային համույթը, իսկ ծաղրածուն ու տաղավարներով շրջող մուլտհերոսներն իսկական տոն մատուցեցին այցելուներին:
Եռօրյա ցուցահանդեսին մասնակցում էին նաև մանկատներ` ներկայացնելով երեխաների ձեռքի աշխատանքները:
Նշենք, որ LOGOS EXPO Center -ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999 թվականից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների ու կոնգրեսների կազմակերպման գործում։

 

Play
Arrow
Arrow
Logos Expo-2016
Slider

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի