ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

01Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը եւ խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին եւ նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների եւ ծնողների համար:

Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, արտ թերապեւտի եւ սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ, ինչպես նաեւ ունի դիզայն-լաբորատորիա եւ պատրաստում է «ԶարՄան» ապրանքանիշով հայկական, զարգացնող խաղեր:

Հոգեբանական Ծառայություն

DSC06076Հիմնադրամի մանկական զարգացման կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական եւ զարգացնող անհատական եւ խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր զարգացման խնդիրների, հոգեկան զարգացման հապաղման, տագնապայնության, վախերի, ագրեսիվության, վարքային խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի հարմարման հետ կապված բարդությունների եւ հոգեբանական մի շարք այլ խնդիրների դեպքում: Կենտրոնում գործող հաղորդակցման սոցիալական հմտությունների զարգացման խմբում հաշմանդամություն ունեցող պատանիները ստանում են ոչ միայն միմյանց հետ հաղորդակցվելու, այլեւ տարրական սոցիալ-կենցաղային հմտություններ ձեռքբերելու եւ դրանք գործնականում կիրառելու հնարավորություն: Կենտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն եւ խմբային աշխատանք նաեւ ծնողների հետ:

DSC09700Հատուկ կրթության մանկավարժի ծառայություն

Հիմնադրամի մանկական զարգացման կենտրոնում գործում է հատուկ կրթության մանկավարժի ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական եւ զարգացնող անհատական եւ խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր եւ հոգեկան զարգացման հապաղման, դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական ծրագրերի յուրացման դժվարությունների եւ մի շարք այլ խնդիրների դեպքում:

Լոգոպեդական ծառայություն

Մանկական զարգացման կենտրոնում գործում է լոգոպեդական ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական եւ զարգացնող անհատական եւ խմբային աշխատանքներ խոսքի զարգացման տարաբնույթ խանգարումների՝ կակազության, թլվատության, ռնգախոսության, անխոսության, մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի, մտավոր զարգացման խնդիրների, հոգեկան զարգացման հապաղման ժամանակ հանդիպող խոսքային խանգարումների դեպքում:

Արտթերապիա

available for publishing 3Արտթերապեւտիկ աշխատանքն իրականացվում է հետեւյալ ուղղություններով` իզոթերապիա (նկարչություն, ծեփ), երաժշտական եւ պարային թերապիա, որոնք հնարավորություն են տալիս օգտագործելով արվեստի հնարավորությունները հասնել դրական փոփոխությունների` անձնային, ինտելեկտուալ, հուզական, հաղորդակցման, վարքային ոլորտներում:
Կենտրոնում գործում է ներառական թատրոնի խմբակ, որի շրջանակներում երեխաները ինքնաճանաչման, ինքնարտահայտման, հաղորդակցման, ստեղծագործական ներուժի ակտիվացման, հասակակիցների հետ համագործակցելու եւ բեմադրությունների միջոցով ավելի լայն հասարակությանը ներկայանալու հնարավորություն են ձեռք բերում:

Սոցիալական աշխատանքի ծառայություն

Photo1-ԽաղերՄանկական Զարգացման հիմնադրամում գործում է սոցիալական աշխատանքի ծառայություն: Կենտրոնի սոցիալական աշխատողն աշխատում է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաների եւ ընտանիքների հետ` իրականացնելով սոցիալ-իրավական խորհրդատվություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն, առողջապահություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն առողջապահության, կրթության ոլորտներում, ապահովում է շահառուների ուղղորդումը իրենց կարիքներին համապատասխան կառույցներ, ծառայություններից օգտվելու մատչելիությունը եւ այլն: Իրականացվում են նաեւ աշխատանքներ համայքնի դպրոցների, մանկապարտեզների հետ:

 

[really_simple_share]

 

Տես նաև`

https://kids.nt.am/news/%D5%86%D5%B8%D6%80-%D4%B6%D5%A1%D6%80%D5%84%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80-%D5%B1%D5%A5%D6%80-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1/

https://kids.nt.am/news/%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%81-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%B8%D5%BD%D6%84%D5%AB-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A8-%D5%AE%D6%80%D5%A1/

 

  • 010 73 91 48, 060 491001, 091 00 41 86, 095 00 41 46, 094 85 44 03
  • Ռոմանոս Մելիքյան 1, Երևան, Հայաստան

Contact ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ now...