ՕՐԱՆԺ ԷԼԵՖԱՆՏ

05«Օրանժ էլեֆանտ» ապրանքանիշի նյութերը լավագույնն են հանդիսանում երեխաների և նրանց ստեղծագործական զարգացման համար:

Նկարչության համար նախատեսված նյութերը կօգնեն իրականացնել ոչ միայն փոքրիկների կախարդական մտքերը,  այլ նաև մեծերի: Յուրահատուկ հավաքածուները հիանալի նվերներ կարող են դառնալ երեխաների համար: Նկարչության հավաքածուների բաղադրիչները օգտագործելով կարելի է ստեղծել շատ գեղեցիկ աշխատանքներ, աքսեսուարներ և տունը զարդարել հերթական տոնի համար:

02Գնդիկավոր պլաստիլինը, ծեփամածիկը և ծեփելու համար նախատեսված խմորը երեխաների արվեստի համար նախատեսված ամենատարածված նյութերն են: Եթե դուք դեռ չեք որոշել ինչ նվեր անել փոքրիկին, ապա ծեփելու նյութերի հավաքածուները լավագույն նվերը կարող են դառնալ, քանի որ նրանք երեխաների մտածողության, մանր մոտորիկայի և երևակայության զարգացման լավագույն օգնականներն են:

«Օրանժ էլեֆանտ» մանկական մասնագիտացված խանութների ցանց:

Ֆրանչայզինգային պայմաններով խանութների ցանցի արագ և դինամիկ ընդլայնում:

Այսօր ողջ աշխարհում գործում են «Օրանժ էլեֆանտի» 400-ից ավելի խանութսրահներ:

04Գործակալություններ ներկայացված են այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Իսլանդիա, Իսրաել, Թուրքիա, Լեհաստան, Կազախստան, Կիրգիզիա, Մոլդովա, Սլովակիա:

Հայաստանում գործում են արդեն 50-ից ավելի խանութներ:

«Օրանժ էլեֆանտ» մասնագիտացված խանութ-սրահների ցանցը ուղղված է երեխաների զարգացմանը և հանդիսանում է միակը Հայաստանում:

 

Այսպիսով, ինչու են մեր նյութերը այդքան յուրահատուկ

 

03Նյութերն ունեն անկրկնելի բաղադրություն: Մեր բոլոր նյութերը թունավոր չեն, ալերգիկ չեն և յուրաքանչյուր նյութը անցնում է մանրակրկիտ ստուգում:

Մենք կարծում ենք, որ «Օրանժ էլեֆանտ»-ի ցանկացած հավաքածու մի անսպասելի անակնկալ կարող է դառնալ: Մենք ներկայացնում ենք հավաքածուների բազմազան տեսականի, որոնք ներառում են նկարազարդ գրքույկներ, առաջարկություններ և օրինակներ, ինչպես օգտվել տվյալ նյութերից: Ինչպես նաև հավելյալ գործիքներ և նյութեր գնելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր հավաքածուները կազմված են անկրկնելի և գեղեցիկ աշխատանք ստեղծելու համար անհրաժեշտ նյուրերից:

Պատրաստի աշխատանքները երեխան կարող է օգտագործել սյուժետային խաղերի մեջ: «Օրանժ էլեֆանտ»-ի նյութերն ունեն ևս մեկ առավելություն`

Մեր հավաքածուները հիանալի նվերներ են երեխաների համար: Վառ, ուրախ, հետաքրքրաշարժ և ամենակարևորը` զարգացնող:

01Հայկական, Ռուսական և միջազգային շուկայում ներկայացված նյութերը հանդիսանում են երեխաների համար նախատեսված նյութեր, ինչն այսօր զարգացող և մեծ պահանջարկ ունեցող ուղղություններից է:

«Օրանժ էլեֆանտ» ապրանքանիշի նյութերը ներառում են ներկեր, տարբեր որակների ծեփամածիկներ, գնդիկավոր չորացող և չչորացող պլաստիլին և շատավելին:

Ամբողջ տեսականին սերտիֆիկացված է, համապատասխանում է Եվրոպական չափանիշներին:

«Օրանժ էլեֆանտ»  խանութ-սրահները ձևավորված են գունագեղ և յուրահատուկ չափանիշներով, ունեն բարձրորակ աշխատակիցներ, ինչպես նաև հետագա աշխատակիցներն անցնում են փորձաշրջան «Օրանժ էլեֆանտ» երեխաների զարգացման կենտրոնի գլխավոր գրասենյակում:

«Օրանժ էլեֆանտ»  մասնագիտացված խանութ-սրահը ակտիվ մասնակցություն ունի տարբեր գովազդային միջոցառումների, մանկական տոնակատարությունների և փառատոնների, հովանավորական ակցիաների և այլն:

 

  • Թեժ գիծ՝ 010 52 71 77, 098 40 30 97, 096 40 30 97, 091 40 30 81
  • , Երևան, Հայաստան

Contact ՕՐԱՆԺ ԷԼԵՖԱՆՏ