ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ. ՓՈՔՐԻԿ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆ

Շիրակացու ճեմարան՝ Ձեր երեխայի հուսալի՛ ապագան

poqrik chemaranakan 5

Շիրակացու ճեմարանը` Հայաստանում միակ միջազգային կրթահամալիրը՝ հավաստագրված Միջազգային բակալավրիատի (IB) հանրակրթական բոլոր երեք ծրագրերով,
հայտարարում է 2-ից 5 տարեկան երեխաների շուրջտարյա ընդունելություն իր նորաբաց «Փոքրիկ ճեմարանական» մանկակրթարանում (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ, Կոմիտասի 1 շենքի բակում):
Վստահե՛ք Ձեր բալիկի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը միջազգային ամենաբարձր չափանիշներով վերապատրաստված մեր մանկավարժներին:
Մենք տրամադրում ենք երեխայի խնամքի համալիր ծառայություններ՝ առաջարկելով.

— հիմնանորոգված և արդիականացված շինություն

— ընդարձակ բակ և հարմարավետ մարզադահլիճ

— մշտարթուն և աչալուրջ անվտանգության ծառայություն

—  անվտանգ տրանսպորտային փոխադրումներ

—  փոքրաքանակ խմբեր

— երեքանգամյա առողջ սնունդ

—  ծանոթացում օտար լեզուներին նորագույն մեթոդներով

— լող, պար, ֆիզկուլտուրա, ձեռքի աշխատանք

— բժշկական, հոգեբանական և լոգոպեդական աջակցություն

— հավակնոտ և հեռանկարային ստեղծագործական ծրագրեր

Մենք աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00:

 

 

Տես նաև`

Շիրակացու ճեմարանը հայտարարում է 2-ից 5 տարեկան երեխաների շուրջտարյա ընդունելություն

Շիրակացու ճեմարանը Միջազգային Բակալավրիատի (IB) հանրակրթական բոլոր երեք ծրագրերով հայտարարում է ընդունելություն

Մշակութային բազմազանության միջազգային օրը Հայաստանում նշանավորվեց բարեգործական ցուցահանդեսով

 

  • 011-64-01-02, 093-45-91-74
  • Կոմիտաս 1, Երևան, Հայաստան

Contact ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ. ՓՈՔՐԻԿ ՃԵՄԱՐԱՆԱԿԱՆ