ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

12728964_1020858787981195_695424386473675312_n«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը իրականացնում է նախադպրոցական և հանրակարթական գործունեություն:

Կրթահամալիրը բաղկացած է 4 կրթական համակարգերից՝ նախակրթարան, տարրական, միջին և ավագ դպրոցներ։ Կրթահամալիրի շրջանավարտներին տրվում է միջնակարգ կրթության պետական նմուշի ատեստատ։
12794615_1028524637214610_3549561243189801980_nՆախակրթարանը ապահովում է հաստատությունում ընդգրկված նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, մայրենի լեզվով հաղորդակցվելու և դրա հիմքի վրա օտար լեզուների տիրապետման նախադրյալները, հաշվելու տարրական կարողությունների զարգացումը, վարվեցողության տարրական կանոններին, երեխայի մտավոր,բարոյական, գեղագիտական և ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, դպրոցին նախապատրաստումը։
Կրթահամալիրի նախակրթարան երեխաների ընդունելությունը կատարվում է 2,5 տարեկանից:
Նախակրթարանում ուսուցանվում է մայրենի, ռուսերեն և անգլերեն լեզուներ, տրամաբանություն, էկոլոգիա, նկարչություն, կավագործություն, երաժշտություն, պար։ Ուսուցման պրոցեսը հիմնականում իրականացվում է խաղի միջոցով։

11057362_1017481458285999_6974811965902443606_nԿՀ-ի տարրական դպրոցում ընդունելությունը կատարվում է 6 տարեկանից։ Դասարանում սովորող երեխաների թիվը չի գերազանցում 16-ից։ Երեխայի օրեկան ծանրաբեռնվածությունը տարրական դպրոցում 7-8 ժամ է, որի ընթացքում երեխան ապահովվում է անհրաժեշտ կալորիականությամբ սնունդով։ Ուսումնական օրվա ընթացքում համաձուլվում են դաս և դասապատրաստում հասկացությունները։ Տվյալ առարկային հատկացվող ժամերի ընթացքում երեխան սովորում և վերարտադրում է ստացած նյութը։ Տարրական դպրոցում կիրառվում է լեզվի ուսուցման կոմպլեքս մեթոդ` երաժշտական օպերաների ներկայացման ձևով։ Բացի ռուսերենից դպրոցում ուսուցանվում է նաև 2 օտար լեզու՝ անգլերեն և գերմաներեն։

IMG_0815ԿՀ-ում գործում են պարի, կարատեի, կավագործության, նկարչության, շախմատի, թատերական, համակարգչային ուսուցման խմբակներ, երաժշտական սալոն, որոնց երեխաները հաճախում են՝ ելնելով իրենց նախասիրություններից։
Երեխայի ուսումնառությունն ընթանում է հոգեբանական ծառայության հսկողության ներքո՝ նպատակ ունենալով ապահովելու երեխայի ֆիզիկական և հոգեբանական ներդաշնակ զարգացումը։

4Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը։ Միջին դպրոցում իրականացվում է շերտավորված, տարբերակված ուսուցում, որը հիմնվում է երեխայի ընկալունակության ինտենսիվության վրա։ Միջին դպրոցն ավարտելով՝ աշակերտը կատարում է մասնագիտական ընտրություն և ավագ դպրոցում սովորում իր ընտրած հոսքային դասարանում։

IMG_1366Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան՝ իրականացվում է տարբերակված՝ հոսքային ուսուցում։ Ավագ դպրոցի խնդիրն է՝ շրջանավարտին տալ ծրագրով նախատեսված առարկաների հիմունքները, նախապատրաստել փորձարարական խնդիրների և պրոբլեմային իրավիճակների ինքնուրույն լուծմանը և պրակտիկ կյանքում ձեռք բերած փորձի կիրառմանը։
Ավագ դպրոցում հիմնականում դասավանդում են բուհերի գիտական աստիճան ունեցող փորձառու դասախոսներ և ուսուցիչներ։

Կրթահամալիրի գլխավոր նպատակն է՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ երեխայի ներդաշնակ զարգացման համար՝ դաստիարակել բազմակողմանի զարգացած, բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատներ։

 

  • 060 44 25 45, 091 58 98 62, 077 17 77 33
  • Սևանի 132, Երևան, Հայաստան

Contact ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ