ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ

Զվարճանում ենք՝  սովորելով

«Փոքրիկ Էյնշտեյն»-ը խաղի եւ զվարճանքի միջոցով սեր է սերմանում երեխաներին գիտության հանդեպ:

_dsc0180 _dsc0076 _dsc0112 _dsc0172

 

 

 

 

 

«Փոքրիկ Էյնշտեյն»-ը` 

— Կազմակերպում է գիտական-ուսուցողական շոու-ծրագրեր՝ շրջիկ լաբորատորիաների օգնությամբ:

— Կազմակերպում է գիտական ակումբներ եւ ունի 70-80 ունիկալ ձեւով մշակված թեմաներ. նպատակն է երեւույթը երեխաներին մատուցել միջառարկայական տեսանկյունից, որպեսզի երեխան հասկանա, որ քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը կամ աշխարհագրությունը եւ այլն իրարից անկախ գիտություններ չեն, այլ սերտ կապակցված են միմյանց հետ:

1-12-1— Արտադրում է հայալեզու գիտական հավաքածուներ՝ տնային պայմաններում ֆիզիկայի եւ քիմիական գիտափորձեր կատարելու համար

— Հիմնադրել է մինիլաբեր, որտեղ երեխաներն ինքնուրույն կատարում են բացարձակ անվտանգ գիտափորձեր

Փոքրիկ Էյնշտեյնի վերջին նախաձեռնություններից է Գիտության Թանգարանի ստեղծումը, որն իր էությամբ եզակի է: Այս թանգարանն ինտերակտիվ է, և թանգարանում ոչ թե արգելվում է ցուցանմուշներին ձեռք տալը, այլ խրախուսվում է:

Շփվելով ցուցանմուշների հետ՝ երեխաները վաղ տարիքից արդեն ծանոթանում են բնության օրենքներին, ինչը հետագայում կհեշտացնի բնագիտական առարկաների յուրացումը նրանց կողմից:

Տես նաև`

«Փոքրիկ նկարիչներ» 6-րդ մրցույթի առաջին փուլի հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր (տեսանյութ)

 

«Փոքրիկ Էյնշտեյն»-ի ղեկավար Մարինա Գրիգորյանը՝ մրցանակակիր

 

«Հայաստանում շարունակում է բաց մնալ գիտության նկատմամբ գալիք սերունդների մեջ հետաքրքրվածություն առաջացնելու դաշտը». Մարինա Գրիգորյան (Տեսագրություն)

 

 

Երեխաների համար Երևանում բացված Գիտության թանգարանում կարելի է սեփական ձեռքերով կատարել տարբեր գիտափորձեր

փորձեր

  • 098 31 67 89, 095 31 67 89, 094 20 59 54
  • Կոմիտաս 40, Երևան, Հայաստան

Contact ՓՈՔՐԻԿ ԷՅՆՇՏԵՅՆ