ՓԼԵՅԼԵՆԴ ԱՐՄԵՆԻԱ

brazil carnival-01«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի եւ «Հայաստանի Մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է «Փլեյլենդ Արմենիա» առցանց խաղահրապարակը ամբողջ աշխարհի հայ երեխաների համար:

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը աշխարհի հայության համար տարվա կարեւորագույն իրադարձությունն էր: «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության թիմը, ի հիշատակ ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միավորել մեկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակույթը եւ գաղափարները catingardenուսուցանելու եւ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն տալու նպատակով: Հենց այս նպատակի շուրջ էլ համախմբվեց թիմը, եւ մեկ տարվա երկարատեւ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Փլեյլենդ Արմենիա» խաղային հարթակը:

16 խաղերից բաղկացած անվճար հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ հրաշալի թվային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզվական գիտելիքից, հնարավորություն ունեն բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրելու հայոց լեզուն և մշակույթը: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով` նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հայրենակիցների հետ:
catatbeach«Դիջիթըլ Փոմըգրանեթը» մեծ ուժեր է ներդրել երեխաների համար առցանց անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու գործում: Երեխաները չեն կարող հրապարակել անձնական ինֆորմացիա և նկարներ, իսկ նամակներ հնարավոր է գրել` օգտվելով միայն նախապես տրվող բառակապակցություններից և նախադասություններից:

«Փլեյլենդ Արմենիա» հավելվածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաեւ հրաշալի ուղեցույց սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզվի եւ մշակութային տարրերի ուսուցման հետ: facebookCover-01Բացի այբուբեն, թվեր, բառեր, գույներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից ծնողներին տրամադրվում են նաեւ աշխատանքային պարզ նյութեր, «ներկիր ինքդ» ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր եւ մի շարք այլ ինտելեկտուալ խաղեր եւ վարժություններ:

«Փլեյլենդ Արմենիայի» նախնական համակարգչային տարբերակը ներկայացվել էր հանրությանը դեռեւս հոկտեմբերին՝ Դիջիթեք Էքսպոյի շրջանակներում: Այնուհետեւ խաղը հաղթող էր ճանաչվել Հայաստանի Բաց Խաղ Առաջնության միանգամից երկու անվանակարգերում՝ լավագույն 2D խաղ եւ լավագույն դիզայն:
gamescreenԴեկտեմբերի 20-ից խաղը հասանելի է համակարգիչների, ինչպես նաեւ iOS եւ Android օպերացիոն համակարգերով աշխատող պլանշետների համար:

«Փլեյլենդ Արմենիան» հավակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որը ունի ե՛ւ կրթական, ե՛ւ ժամանցային բնույթ:

 

 

Դիտեք նաեւ`

 

  • 093 75 89 51, 055 05 05 88
  • , Հայաստան

Contact ՓԼԵՅԼԵՆԴ ԱՐՄԵՆԻԱ