ՍԵՆԴԻ

pesochnik ofis mechti

1Ոսկե Ավազիկ /1.5-7 տ./SAAK0298

Ավազը հնարավորություն է տալիս երեխային ստեղծելու աշխարհի սեփական պատկերը: Խաղարկելով անհանգստացնող իրավիճակը փոքր կերպարների միջոցով` մենք օգնում ենք երեխաներին ազատվել  լարվածությունից, արդյունքում հաղթահարվում են վախերը եւ ձեւավորվում առողջ ինքնագնահատական:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 20.000 դրամ

Art_SAAK0178Իմ հույզերի ձայնն ու գույնը /5-16 տ./6

Ծրագրի շրջանակներում տարատեսակ ժեստերի, միմիկաների եւ դիրքերի, ինչպես նաեւ ստեղծագործական աշխատանքների,  երաժշտության եւ նկարչության օգնությամբ երեխաները սովորում են արտահայտել եւ կառավարել սեփական հույզերը: Վերջին հանդիպմանը ծնողներն ականատես կլինեն իրենց երեխաների շոու-ներկայացմանը:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 25.000 դրամ

2Իմ հեքիաթը /5-16տ./

Մեր հոգեբանական թատերական խմբակում առաջարկվում են բոլոր հնարավորությունները երեխաների ստեղծագործական մտածողության, խոսքի եւ ուշադրության  զարգացման համար: Պարապմունքներն ներառում են խաղային եւ դերասանական ներկայացումներ: Ուղղված է ցածր ինքնագնահատականի եւ ամաչկոտության հաղթահարմանը:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 25.000 դրամ

5SAAK0166Փոքրիկ խոհարար /5-16 տ./.

Հոգեբան խոհարարի օգնությամբ երեխաները կպատրաստեն թերեւս ամենահամեղ ուտեստները՝ համեմված իրենց ծիծաղով եւ ժպիտով: Համատեղ եւ զվարճալի գործունեությունն անմիջական մթնոլորտում կօգնի բարելավել շփման հմտությունները եւ զարգացնել ստեղծարար միտքը:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 30.000 դրամ

4Ես եւ աշխարհը. Շփում /7-9տ., 9-12տ./

Ծրագրում նախատեսված են սեղմ դասընթացներ, վիկտորինա-մրցույթներ, նկարչական թեստեր, խմբային քննարկումներ, դերային խաղեր, ինչպես նաեւ հանդիպումներ ականավոր մարդկանց հետ, որի նպատակն է կենսափորձի փոխանցումը եւ ճիշտ արժեքային համակարգի ձեւավորումը:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 30.000 դրամ

10Հրաշքների աշխարհում /5-13 տ./

Այս ծրագիրն իր տեսակով յուրահատուկ է եւ կախարդական: Ձեր երեխան ընկղմվում է հեքիաթային մի աշխարհ, որտեղ նա ինքն է գլխավոր հերոսուհին կամ հերոսը: Ծրագիրն ունի բովանդակություն եւ սյուժե: Դեպքերը պտտվում են նրա շուրջ: Նա հաջորդաբար պետք է անցնի բոլոր աշխարհները՝ ավազի, արվեստի, թատրոնի եւ խոհանոցի:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում — 40.000 դրամ

bfd8e0ccaՀուսալի խնամք

Այս ծրագիրը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար: Այն ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացումն ու հաջող նախապատրաստումը դպրոցին: Ձեր երեխային ենք առաջարկում բովանդակալից ժամանց ավազային սրահում, ինտերակտիվ եւ ստեղծարար մոտեցում արտ-ստուդիայում  եւ ուրախ ներկայացումներ հեքիաթային բեմում:

յուրաքանչյուր օր  09:00-13:00 — 50.000 դրամ

Գիտունիկ /3-6/. /English for Kids/

Հոգեբանի յուրովի մոտեցման, մասնագիտական խաղերի եւ հնարքների շնորհիվ օտար լեզվի յուրացման հետաքրքիր եւ գրավիչ հեղինակային ծրագիրը, որը նախատեսված  է  4-7 տարեկան երեխաների համար, հեշտությամբ եւ սիրով կյուրացվի փոքրիկի կողմից:

շաբաթական 2 անգամ՝ 8 հանդիպում-30.000 դրամ

Բոլոր ծրագրերն իրականացնում են հոգեբաններ թե’ հայերեն եւ թե’ ռուսերեն լեզուներով:

 

Ձեզ ենք առաջարկում  նաեւ հետեւյալ ծառայությունները.

  • հոգեբանական խորհրդատվություն
  • հոգեբանական թրեյնինգներ եւ սեմինարներ մանկավարժների, դայակների, հղիների եւ մեծահասակների համար ամենահետաքրքիր թեմաներով` ուղղված անձնային աճին եւ ինքնաճանաչմանը
  • մասնագիտական  թրեյնինգներ ուսանողների համար՝ սերտիֆիկատի տրամադրմամբ

 

 

 

Տես նաև`

Նորաբաց «Սենդի» զարգացման կենտրոնը գտել է երեխաներին համակարգչային խաղերից և ոչ ակտիվ առօրյայից կտրելու տարբերակը

 

 

  • 010 53 68 10, 093 53 68 10
  • Պուշկին 51