ՆՅՈՒՏՈՆԻԿ

205149_308055289294041_1561578495_n

ՆՅՈՒՏՈՆԻԿ նախակրթարան՝ փոքրիկների հետ աշխատանքի ՏԱՍՆԱՄՅԱ փորձառություն

— Յուրաքանչյուր խմբում առավելագույնը 16 երեխա

— Նախակրթարանը կրթադաստիարակչական հաստատություն է 1.5-6 տարեկան երեխաների համար:

10390237_492925457473689_4640290804089514601_n— Նախակրթարանում գործում է 3 ժամակարգ՝ 08:30-14:30, 08:30-17:00, 08:30-19:00

— Երեխաներին մատուցվում է տաք սնունդ 2-4 անգամ՝ ըստ ժամակարգի:
— Նախակրթարանն ունի նաև հավելյալ երթուղային ծառայություն, երեխաները ծնողի ցանկության դեպքում տեղափոխվում են տուն-նախակրթարան-տուն երթուղով:

10268699_492926070806961_1671196683173183908_n— Նախակրթարանի գործունեության ձևերն են, մաթեմատիկան կենցաղում, գիտություն և հետազոտական աշխատանք, շախմատ և տրամաբանություն, խոսքի զարգացում և գեղարվեստական գրականություն, անգլերեն, ռուսերեն, կերպարվեստ, թափոնագործություն, մարմնակրթություն, երաժշտություն և այլն:

11986417_675637102535856_445154504970252996_n— Նպատակ ունենալով կրթելու և դաստիարակելու ստեղծագործական, քննադատական և ազատ մտածելակերպ ունեցող ապագա քաղաքացիներ` նախակրթարանում ներդրվել և արմատավորվել են համագործակցային մեթոդներ:

— Նախակրթարանի աշխատանքները կազմակերպվում են նախադպրոցական հաստատությանը ներկայացվող պետականորեն հաստատված պահանջներին բավարարող սեփական եռահարկ մասնաշենքում: Հաստատությունն ունի ընդարձակ,ապահով բակ և այգի:

 

  • 010 61 43 79, 098 41 12 34, 094 01 43 79,
  • Իսահակյան թաղամաս, 5/6 շենք, , Երևան, 0060, Հայաստան

Contact ՆՅՈՒՏՈՆԻԿ