ՄԱՅՐԻ

1Հատուկ մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն  «Մայրի» հասարակական կազմակերպությունը նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ինտեգրման համար:

Նախ և առաջ կենտրոնն ապահովում է  ամենօրյա չորսժամյա աշխատանք արհեստանոցներում այն անձանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը:  Բացի այդ կազմակերպվում են  տարբեր թերապիաներ և 1969395_508604212604677_2434392242738397502_nդասընթացներ  հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր բավական չափով չեն ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում: Այս ամենը իրականացվում է փարձառու բուժական մանկավարժների և հոգեբանների մասնակցությամբ:

Կենտրոնում գործում են  փայտամշակման, խեցեգործության, նկարչության, ձեռքի աշխատանքի, խոհանոցային աշխատանքի, մոմի պատրաստման արհեստանոցները: Բացի  այդ,  իրականացվում է երաժշտական (երգ/ երաժշտական գործիքների ուսուցում), պարի, թատրոնի և այլ խմբային դասընթացներ:

  • 091 210 737, 010 462 107
  • Շենգավիթ, Եղբայրության 11, Երեւան, Երեւան, Հայաստան

Contact ՄԱՅՐԻ