ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

1483351_650329691692539_613646072_nՀայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: 580518_345214268870751_560465219_nԱյս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի 22 գյուղական համայնքների բնակիչները: 2014թ. ի վեր Հիմնադրամը զարգացման ծրագրեր է իրականացնում նաև Լոռու մարզի Թումանյան շրջանի համայնքներում:

Լոռու մարզում է կառուցվում նաև COAF-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը: Այն նորարար կրթական հանգույց է, որտեղ համադրվում են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նոր տեխնոլոգիաները, արհեստներն ու արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները:

11896206_977697455622426_7255053590239301486_nՍՄԱՐԹ կենտրոնը ծառայելու է տարածաշրջանի համայնքներին՝ ընդգրկելով գյուղերի դպրոցականներին և երիտասարդներին, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտների մասնագետներին: Սա միջավայր է պատանիների երևակայության լիարժեք իրացման և ինքնադրսևորման, ու հարթակ՝ սեփական բնակավայրում երիտասարդ մասնագետների կայացման համար:

 

 

  • (010) 50 20 76
  • Հյուսիսային պողոտա 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, Երևան, Երևան, 0001, Հայաստան

Contact ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ