ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

FotorCreatedՀայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (ԵԱԿՀ) իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և մինչ այժմ ծառայություններ է մատուցել ավելի քան 19620 երեխայի ու ծնողի/խնամակալի և ապաստանել ճգնաժամի իրավիճակում գտնվող ավելի քան 1600 երեխայի:

ԵԱԿՀ ծրագրերի հիմնական նպատակը

  • Ճգնաժամային կամ ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների հայտնաբերում
  • Նրանց իրավունքների պաշտպանություն
  • «Ճգնաժամի միջամտության» բազմամասնագիտական ծառայությունների մատուցում
  • Կանխարգելում
  • Վերականգնում

ԵԱԿՀ շահառուները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաներն ու նրանց ընտանիքներն են (ծնողներ/խնամողներ).

  • թափառաշրջիկ
  • աղքատ
  • անապահով
  • մուրացիկ
  • անապաստան
  • խնամազուրկ, լքված
  • բռնությունների զոհ,
  • կրթությունից ու հանրային ծառայություններից դուրս մնացած,
  • օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող,
  • վարքային ու հոգեհուզական խնդիրներ ունեցող
  • և այլն

ԵԱԿՀ ծառայությունները.

  • սոցիալականաշխատանքի,
  • սոցիալ-մանկավարժական,
  • առողջապահական,
  • հոգեբանական,
  • արտթերապևտիկ,
  • մասնագիտականկողմնորոշման և մասնագիտականուսուցման,
  • կրթական,
  • իրավական:

Իրականացվում է 24-ժամյա խնամք, տրամադրվում է սնունդ, հագուստ, անհրաժեշտ հիգիենիկ և դպրոցական և այլ պարագաներ: Ինչպես են ուղղորդվում. Երեխաները կենտրոն են ուղղորդվում ՀՀ Ոստիկանության, ԱՍՀՆ, ԿԳՆ, Ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, տարբեր ՀԿ-ների, երեխաների ճակատագրով մտահոգ քաղաքացիների կողմից, ինչպես նաև հաճախ դիմում են դժվար իրավիճակում հայտնված երեխաներն անձամբ:

Կենտրոնի ծրագրերն առաջնորդվում են այն հիմնարար սկզբունքով, որ երեխաները իրավունք ունեն պաշտպանված լինել թե’ ֆիզիկապես, և թե’ հոգեպես, իսկ անհատները, համայնքները և կառավարությունը ունեն  բավարար կարողություններ` պաշտպանելու երեխաներին:

ԵԱԿՀ-ի ծրագրերը ջանում են կանխել երեխայի լքումը՝ իրականացնելով իրազեկման աշխատանքներ, ինչպես նաև մասնակցում են երեխաներին առնչվող քաղաքականության մշակմանը՝ խնդիրներին արձագանքելու և իրականացվող բարեփոխումներին աջակցելու նպատակով:

ԵԱԿՀ նախաձեռնությամբ իրականացվում են տարբեր երեխայակենտրոն ծրագրեր, մասնակցային վերապատրաստումներ, մասնագետների և ընտանիքների կարողությունների զարգացում և հետազոտություններ՝ ուղղված երեխայի և ընտանիքի կարիքներին և պաշտպանության ծառայությունների հասցեականությանը:

 

 

Բացելով Ձեր տան դռները ընտանեկան խնամքից զրկված երեխայի համար՝ Դուք կբազմապատկեք Ձեր ընտանեկան ջերմությունն ու սերը

 

  • 060 540 150
  • Կարապետ Ուլնեցու 64, Երևան, Հայաստան

Contact ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ