ԲԱՐԻ ՄԱՄԱ Բարեգործական ՀԿ

13838029_10209669595797118_1268471662_o 13840379_10209669596077125_1530724960_o ani1 12390999_1323891827636874_6815903270514905503_n 12308643_1312454915447232_4492683840235964451_n talin mall2014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Բարի մամա» բարեգործական ՀԿ գլխավոր նպատակներն են.

• Նվազեցնել կամ կանխարգելել հաշմանդամություն ունեցող նորածիններին լքելու դեպքերը
• Նպաստել լքված երեխաների և նրանց կենսաբանական ծնողների վերամիավորմանը
• Կազմակերպել այցեր, միջոցառումներ, կրթական ծրագրեր մանկատների երեխաների համար և տրամադրել այլ կամավորական օգնություն կամ նյութական աջակցություն
• Աջակցել մանկատների երեխաների և լքված նորածին երեխաների արտերկրում բուժման կազմակերպմանը` համագործակցելով օտարերկրյա կազմակերպությունների հետ:

Կազմակերպության գործունեության 2 տարվա արդյունքում.
• Ընտանիք է վերադարձել հիվանդանոցներում լքված, մանկատանն ապրող հաշմանդամություն ունեցող 24 երեխա
• 32 հաշմանդամություն ունեցող նորածինների ցուցաբերվել է օգնություն առաջին անհրաժեշտության իրերի և խնամքի տեսքով
• Մանկատան երեխաների համար կազմակերպվել է 102 միջոցառում, 76 այց մանկատներ՝ երեխաներին ջերմություն պարգևելու և նրանց խնամքին աջակցելու նպատակով
• Իրականացվել են ամենամյա բարեգործական ծրագրեր՝ «Սանտայի տուն», «Բարի տնակ» մանկական զարգացման կենտրոնը, մանկատան երեխաների համար` «Բարի ամառ» ճամբարը և այլն:

 

 

Տես նաև`

«Բարի մամա»-ն մեկնարկել է բարեգործական միջոցառումների շարք` ուղղված «Բարի տնակ»-ի կառուցմանը (տեսանյութ)

 

«Բարի հանդիպում» Թումոյի այգում

 

«Բարի ամառ». հերթական ակցիան «Բարի մամա»-ից

Երեխայի առողջական կամ ֆիզիկական խնդիրները պատճառ չեն նրան լքելու համար. բարի մամաներ (տեսանյութ)

 

 

Իսկ Դուք փորձե՞լ եք նվիրել հեքիաթ

 

Բարի մաման

 

  • 055 25 79 00
  • Գարեգին Նժդեհ 46, 311 սենյակ, Երեւան, Հայաստան