ԲԱՆԱԼԻ

IMG_2789Ընդհանուր նկարագիր

«Բանալի»-ն համապարփակ զարգացման ընտանիքի կենտրոն է 1,5-12 տարեկան երեխաների համար, որտեղ գործում են երեխայի հոգեկան աշխարհի օրինաչափ զարգացմանը նպաստող բազմաթիվ խաղային խմբակներ ճկուն ժամային գրաֆիկով: Կենտրոնի բոլոր մասնագետները վերապատաստված են՝ «Բանալի» կոչվող յուրահատուկ մեթոդին համապատասխան: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներգրավվում են նաև ընտանիքի բոլոր անդամները: Արդյունքում երեխան էլ ավելի հաճույքով է վայելում իր անկաշկանդ մանկությունը ներդաշնակ ընտանիքում:
Կենտրոնում իրականցվող ծրագրերին մասնակցող երեխաները բաժանված են 2 խմբի 1-2 տարեկան երեխաներ՝ «Փոքրիկներ», և 2,5-4 տարեկան երեխաներ «Ավագ խումբ»: Տարիքից կախված գործում են հետևյալ ժամային տարբերակները՝
1-1,5 տարեկան երեխաներ ՝1 ժամ
1,5-2 տարեկաբ երեխաներ 1 ժամ 30րոպե
2-2,5 տարեկան երեխաներ՝2 ժամ
2,5 և բարձր՝ 2,5 ժամ և ավելի, կախված ծնողի ցանկությունից
Գոյություն ունեն վճարման ժամային և աբոնեմենտային տարբերակներ: Մշտական այցելուներին տրամադրվում են զեղչեր: Մեկ ընտանիքիքց երկու և ավել երեխաներին նույնպես տրամադրվում են զեխչեր:

01

ԾՐԱԳՐԵՐ

1. Դեպի մանկապարտեզ՝ 1,5-3 տարեկան երեխաների համար:
Ծրագրի արդյունքում մեր մասնագետները կօգնեն երեխաներին հաղթահարել անհանգստությունը, որն առաջանում է մանկապարտեզ հաճախելու սկզբնական փուլում, քանի որ նրանք պետք է մուտք գործեն իրենց համար նոր աշխարհ, որտեղ շատ երեխաներ կան, որոնք բոլորն էլ գալիս են իրենք իրենց ճանաչելու շփման նոր դաշտում և իրենց լավ կողմերը դրսևորելու:

2. Սովորենք խոսել հաճույքով՝ 1,5-4 տարեկան երեխաների համար
Ծրագրի արդյունքում, ի շնորհիվ կենտրոնում ստեղծված ուրախ և ջերմ մթնոլորտի, հատուկ վերապատրաստված մասնագետների, հաճույքի դաշտ ստեղծող խաղերի երեխաները լսում է միմիայն դրական ինֆորմացիա իրենց շրապատող աշխարհի և առհասարակ մեծերի աշխարհի վերաբերյալ և հեշտությամբ զարգացնում են իրենց խոսելու ունակությունը՝ օրեցօր ավելացնելով բառապաշարը:

IMG_2761 (1)

3. Շփվում եմ հաճույքով՝1,5-4 տարեկան երեխաների համար Ծրագրի արդյունքում, այն երեխաները, որոնք ինչ-ինչ պատճառներով մանկապարտեզ չեն հաճախում, մեր մասնագետների օգնությամբ հատուկ մշակված խմբակային խաղերի միջոցով սովորում են ազատ շփվել հասակակիցների հետ՝վայելելով շփման հաճույքը:

 

 

  • 010-539996, 091-485784
  • 7 Պարոնյան փող, Երևան, Երեւան, Հայաստան

Contact ԲԱՆԱԼԻ