ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՅԼԶ

Մեր նպատակն է հայկական մանկական գրականությունը հայերեն լեզվով հասանելի դարձնել Հայաստանում և արտասահմանում բնակվող հայ մանուկներին, կրթել և դաստիարակել նրանց հայկական ոգով: Մեր փոքրիկները սիրում են խաղալ ժամանակակից այնպիսի սարքերով, ինչպիսիք են iPad-ներն ու iPhone-ները: Մենք այդ զբաղմունքը դարձրել ենք ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար:

untitled-110363806_970749409615519_8220187560183903942_n Ընտրելով հայկական լավագույն հեքիաթները` մենք պատկերազարդում ենք դրանք և համապատասխանեցնում iPad և iPhone սարքերի էկրաններին, ինչի շնորհիվ էլ երեխան ծանոթանում է հայկական հեքիաթներին` չկտրվելով իր սիրելի սարքերից: Հեքիաթները կարելի է նաև լսել` ի շնորհիվ կցված ձայնագրության: Այս ֆունկցիայի շնորհիվ երեխան պատմողի հետ ինքնաբերաբար անընդհատ կրկնում է հեքիաթը և կարճ ժամանակահատվածում կարողանում է անգիր անել բավականին ծավալուն բովանդակություն:

1690493_970736812950112_8158220080883628819_n champordnery shunn-u-katun xosox-dzuky

 

 

 

 

 

Հուսով ենք, որ armeniantales.com կայքը կօգնի, որպեսզի մենք կարողանանք մեր լուման ներդնել հայ մանուկների պատկերազարդ մանկության, նրանց հայեցի կրթության և հայկական մանկական ստեղծագործությունների պահպանման գործում: Մենք ավելի քան ուրախ կլինենք ընդունել ձեր մեկնաբանությունները, առաջարկությունները, ինչպես նաև բողոքները մեր էլ. հասցեին` info@armeniantales.com կամ խոսել Ձեզ հետ հետևյալ հեռախոսահամարով` +374 94 622442:

  • 094 622 442
  • Ադոնցի 2 շենք, 3-րդ հարկ, Երևան, 0014, Հայաստան

Contact ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՅԼԶ