ԱԼԱԴԴԻՆ

g3Բարի գալուստ Ալադդին մանկական զվարճանքների կենտրոն` հեքիաթային աշխարհ, որը նախատեսված է ինչպես մանուկների, այնպես էլ ընտանեկան ժամանցի համար: Սա այն վայրն է, որտեղ ցանկանում ես վերադառնալ կրկին, քանզի Ալադդինը հեքիաթային ատրակցիոնների, ուրախ տոնակատարությունների, հետաքրքիր շոու ծրագրերի, զվարճալի խաղերի և աննախադեպ անակնկալների կենտրոն է: Aladdin-08Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները թե’ մեծերի, թե’ փոքրերի ժամանցի լիարժեք կազմակերպման համար. զանազան ատրակցիոններ, 7D տեսասրահ, լաբիրինթոս և տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված խաղասենյակներ, առանձնասրահներ, 250 տեղանոց բարձրակարգ սրճարան, բար, որտեղ g1մատուցվում են բազմազան համեղ ուտեստներ և ըմպելիքներ: Մենք կազմակերպում ենք ծննդյան տարեդարձի, մկրտության և ատամհատիկի տոնակատարություններ, ֆուրշետներ և հրավառություն, ինչպես նաև շոու ծրագրեր` Ձեր երեխայի սիրելի հեքիաթների և մուլտհերոսների, ուրախ ծաղրածուների մասնակցությամբ:
Այցելե՛ք Ալադդին մանկական զվարճանքների կենտրոն և ուրախություն պարգևե՛ք Ձեր բալիկին:

 

  • 010 62 80 88, 077 19 88 88 
  • Ավան, Իսահակյան 10, Երևան, Հայաստան

Contact ԱԼԱԴԴԻՆ