ՕՐՐԱՆ

Մեր հայրենիքը երջանիկ եւ առանց մուրացիկների

img_3286img_4135img_0613img_2182

 

 

 

 

 

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների կողմից` մեր հայրենիքը երջանիկ եւ առանց մուրացկանության տեսնելու երազանքով: Սկսելով 16 երեխայից՝ Օրրանն այսօր նեցուկ է 200 երեխաների եւ ավելի քան 80 տարեցների՝ Երեւան եւ Վանաձոր քաղաքների իր կենտրոններում: Մինչ օրս ավելի քան 7000 մարդ է օգտվել Օրրանի համալիր ծառայություններից, ինչը հնարավոր է դարձել մեր բարերարների առատաձեռն աջակցության շնորհիվ:

«Օրրան»-ի առաքելությունն է.
օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական եւ սոցիալական ծառայությունների մեջ,
պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ,
օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին,
աջակցել միայնակ եւ անօգնական տարեցներին,
բացահայտել եւ զարգացնել երեխաների հետաքրքրությունները եւ ունակություններ, ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության,
կանխել եւ վերացնել աղքատության եւ մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների ու տարեցների շրջանում:

img_4155img_9191img_0571img_9912

 

 

 

 

 

 

[really_simple_share]

  • 010 53 51 67
  • Եկմալյան 6, Երևան, Հայաստան

Contact ՕՐՐԱՆ now...