ԻՆԹՐԱ

building-web-fullՍՂՀՀ-ի «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնն արդի չափորոշիչներին համապատասխան կայացած և դինամիկ հաստատություն է, որը բարձրակարգ հոգեբանական և հոգեբուժական ծառայություններ է մատուցում այցելուների լայն շրջանակին՝ երեխաներ, պատանիներ, չափահասներ, տարեցներ` անկախ նրանց ֆինանսական և սոցիալական կարգավիճակից։

IMG_2056Մենք աշխատում ենք լայն շրջանակ ընդգրկող հոգեկան խնդիրների հետ՝ ինչպես նոր ձևավորվող, այնպես էլ ժամանակի ընթացքում արմատացած։

Մենք ապահովում ենք վստահություն ներշնչող միջավայր և երաշխավորում գաղտնապահությունը։

IMG_8045«Ինթրա»-ն հոգեբանական և զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի հարուստ փորձ ունի, որը ձևավորվել է ինչպես անահատական, այնպես էլ խմբակային ձևաչափով աշխատանքի արդյունքում: Մեզ մոտ գործում են հատուկ ծրագրեր՝ 3-5, 6-8, 8-10 տարեկան երեխաների համար, որոնք կնպաստեն նրանց հուզական և մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնուրույնության, հասակակիցների հետ շփման հմտությունների ձևավորմանը։ Երեխաների հետ աշխատանքը ներառում է նաև ակտիվ աշխատանք նրանց ծնողների հետ:

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են՝ հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա, հոգեբանական կորեկցիա, լոգոպեդական ծառայություններ և ուղղված են տարիքային բոլոր խմբերին:

 

[really_simple_share]

  • 010 26 35 43, 091 26 35 43, 098 26 35 43  
  • 010 22 93 62     
  • Սևքարեցի Սաքոյի 25ա, Երևան, 0012, Հայաստան

Contact ԻՆԹՐԱ now...