ՇԱՐԱՆ
1993 թ.-ին եղբայր և քույր Արամ և Անուշ Շարամբեյանները հիմնեցին «Շարան» արհեստների կենտրոնը՝ եզակի արտադրություն անկախ Հայաստանում: «Շարան» անունը գոյացել է ընտանեկան ազգանվան առաջին տառի («Շ») և անունների առաջին երկու տառերի («Ար» եւ «ԱՆ») միավորմամբ:
Քսան տարուց ավելի կենտրոնը զբաղվում է մանկական հագուստի, հուշանվերների արտադրությամբ և արտահանմամբ աշխարհի բազմաթիվ երկրներ: Հաջողության գաղտնիքը գործի մեջ ներդրված հոգին ու սերն են, պրոֆեսիոնալությունը, ճաշակը, որակյալ նյութերի օգտագործումը:
