Մեր մասին

«Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույցը  Երեւանում առաջին մանկական տեղեկատվական պորտալն է, որն ուղղված է ծնողներին, մանկավարժներին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ եւ մանուկների հետ կապված բազմաթիվ այլ հարցերով: Նախագծի նպատակն է մեկտեղել տեղեկատվությունը Հայաստանում գործող հաստատությունների եւ անհատների մասին, որոնց արտադրանքը կամ ծառայությունը ուղղված է երեխաներին, օգնել ծնողներին գտնել լավագույնը իրենց մանուկի համար: Նախագծի առաքելությունն է դարձնել մանուկների կյանքը հետաքրքիր, ուրախ եւ երջանիկ, օժանդակել նրանց տաղանդի բացահայտմանը եւ զարգացմանը:
Մանկական գիդ-ուղեցույցի օգնությամբ կարելի է գտնել պատասխանը հիմնական հարցի՝  «Ո՞ւր տանել երեխային»

    • Ուսում ստանալու, տաղանդը բացահայտելու եւ զարգացնելու
    • Զվարճանալու, համեղ ուտելու, ծննդյան կամ այլ տոնն անցկացնելու
    • Առանձնահատուկ նվեր ընտրելու
    • Համապատասխան բուժում ստանալու
    • Մտավոր, ֆիզիկական, հոգևոր զարգացումն ապահովելու համար եւ այլն:

 

 

Սիրելի ծնողներ, ծանոթացեք եւ ընտրեք
Ձեր երեխայի համար լավագույնը

 

Նախագծի հեղինակ, գլխավոր խմբագիր՝ Գայանե Առաքելյան
Ծրագրի ղեկավար, պատասխանատու խմբագիր՝ Հասմիկ Հովհաննիսյան
Ձեւավորումը՝ «Նոյյան Տապանե  հրատարակչություն
Լրատվական ապահովումը՝ «Նոյյան Տապանե լրատվական կենտրոն
Կայքի զարգացում՝ «Նոյյան Տապանե ՎԵԲ ստուդիա