«Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույց

 cover-Gay11  

 

Տպագրության է պատրաստվում «Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույցի երկրորդ թողարկումը:

Գիդ-ուղեցույցի խմբագրակազմը շարունակում է իր աշխատանքները՝ ուղղված Երեւանում երեխաներին  ծառայություններ մատուցող ընկերությունների եւ հաստատությունների ամբողջական ցանկի ստեղծման եւ դրանց հնարավորինս հեշտ գտնելու ուղղությամբ: Նպատակ ունենալով օժանդակել  ծնողներին ճիշտ կողմնորոշվելու այն հարցում, թե ո՞ւր տանել երեխային՝ ուսման, հանգստանալու, զվարճանալու, նվեր ընտրելու, բուժվելու եւ այլն, եւ կատարելու իրենց երեխայի համար լավագույն ընտրությունը, գիդ-ուղեցույցը շարունակում է ընդլայնել իր էջերում (շուտով նաեւ՝  կայքում) հնարավորինս մանրամասն եւ բազմակողմակի ներկայացված համապատասխան ընկերությունների ցուցակը:

Գիդ-ուղեցույցում ներկայացված լինելու ձեւաչափերը. երեխաներին ուղղված գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն, ինչպես նաև Ձեր ընկերությունը, գիդ-ուղեցույցի գունավոր էջերում հնարավորություն ունի ներկայացնել իր ծառայությունները կամ ապրանքները իր կողմից նախընտրած ձեւով եւ չափով:

Գովազդային ներդիր.  Դուք կարող եք տեղադրել նաեւ Ձեր հաստատության գովազդը գիդ-ուղեցույցի գովազդային ներդիրում:

Կուպոնների տպագրում եւ տարածում. Գիդ-ուղեցույցի միջոցով հնարավոր է տարածել նաեւ ընկերությունների զեղչային կուպոնները՝ համաձայն ընկերությունների կողմից առաջարկվող զեղչերի համակարգի:

Տարածում. Գիդ-ուղեցույցը տարածվում է մանկական հաստատություններում, ինչպես նաեւ համացանցի եւ խանութների միջոցով:

Բացի այդ. Մանկական գիդ-ուղեցույցի գործընկեր-ընկերությունները կարող են իրենց պատրաստի ֆլայերները եւ բուկլետները տարածել գիդ-ուղեցույցի միջոցով: Գործընկեր-ընկերությունները կարող են նաեւ իրենց ֆլայերները եւ բուկլետները տպագրել «Նոյյան Տապան»-ում՝ զեղչ գներով:

 

«Ամեն ինչ երեխաների համար» մանկական գիդ-ուղեցույցը տպագրվում է 20.7×17.7 սմ չափսով: Տեղեկատվությունը կարելի է տեղադրել տարբեր ձեւաչափերով. կարելի է նշել միայն անվանում եւ կոորդինատներ (մեկ վանդակի սահմաններում՝ 2.500 դրամ՝ տարեկան), ինչպես նաեւ ավելի մանրամասն ներկայացնել ընկերության գործունեությունը՝ լուսանկարներով եւ բացատրող տեքստով (մեկ կամ երկու ամբողջական էջի սահմաններում՝ համապատասխանաբար  20 կամ 35 հազար դրամ՝ տարեկան):

Ուղեցույցում ներկայացված լինելն անհրաժեշտ համարելու դեպքում  կարող  եք գրել  [email protected]  կամ զանգահարել 055 50 90 52, 098 17 77 31:

Կուպոններ, ֆլայերներ տպագրելու կամ տարածելու համար պատվերը անհրաժեշտ կլինի ձեւակերպել գիդ-ուղեցույցի տպագրությունից առնվազն 3 շաբաթ առաջ:

Տպագիր օրինակներից բացի մանկական գիդ-ուղեցույցը եւ այնտեղ զետեղված տեղեկատվությունը տարածվելու է նաեւ «Նոյյան Տապան»-ի  կայքի եւ սոցիալական ցանցերի միջոցով:

 

Մենք ուրախ կլինենք համագործակցել Ձեզ հետ:

Միասին կառուցենք մեր մանուկների աշխարհը…

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *